«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ինչո՞վ են զբաղված Նիկոլ հայադավը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, երբ երկրում վիրուսային տարբեր հիվանդությունների համաճարակ է

Ինչո՞վ են զբաղված Նիկոլ հայադավը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, երբ երկրում վիրուսային տարբեր հիվանդությունների համաճարակ է
21.02.2025 | 09:22

Ինչո՞վ են զբաղված Նիկոլ հայադավը, Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը, «առողջապահության նախարարություն», «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» կոչվածները, երբ Հայաստանում սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) համաճարակ է՝ ուղեկցվող ամենատարբեր, այդ թվում տարօրինակ, զարմանալի ախտանիշներով ու հայտնի բարդություններով՝ թոքաբորբ, սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ և այլն:

Քանի՞ մարդ է վարակվում այս կամ այն վիրուսային վարակով, բայց հարկադրյալ չի դիմում բուժօգնության, չի գնում պոլիկլինիկա, հիվանդանոց, որովհետև գիտե, գնացածներից, շրջապատից տեղեկացված է, թե այնտեղ գնալը երբեմն կամ հաճախ ինչ է նշանակում, երբեմն կամ հաճախ ինչով է ավարտվել…

Դատելով ստացված տեղեկություններից, երկրում միաժամանակ տարածված են թե՛ գրիպը, թե՛ նորովիրուսը, թե՛ բոկավիրուսը, թե՛ կորոնավիրուսը, թե՛ մետապնևմովիրուսը… Շատ հնարավոր է, որ դեռ ամբողջական ցանկը չներկայացրեցինք:

Երբ հարցնում ենք՝ «ինչո՞վ են զբաղված…», անշուշտ, նկատի չունենք հասարակությանը մարդու իրավունքների ոտնահարմամբ ու հանցավոր կերպով պատվաստումների պարտադրումը, չնչին արդյունավետությամբ, իսկ սխալ օգտագործելու դեպքում նույնիսկ վարակմանը և վարակի տարածմանը նպաստող շնչադիմակների պարտադրումը, այլ, նախևառաջ, սահմանային համապատասխան հսկողությունը, որն, ըստ էության, բացակայում է, նկատի ունենք մարդկանց իմունային համակարգի հզորացմանը, դիմադրողականության բարձրացմանը նպատակաուղղված պետական ծրագրի բացակայությունը, եթե նույնիսկ կա այդպիսին, ապա գործնականում այն չիրագործելը, զանգվածային բնույթ ունեցող ուսումնական, կրթական, դաստիարակչական, քարոզչական համապատասխան աշխատանքների բացակայությունը:

Նկատի ունենք նաև Նիկոլ հայադավի կոռումպացված իշխանության պարագայում սննդամթերքի անվտանգության և որակի նկատմամբ հսկողության ու վերահսկողության առումով երկրում առկա խայտառակ կամ, կարելի է ասել, նույնիսկ ահավոր վիճակը, ի հավելումն վերոնշյալի, նաև վտանգավոր էկոլոգիական իրավիճակը, քանի որ վտանգավոր, անորակ սննդամթերքը, հատկապես, Գյումրիում, Երևանում թույլատրելի սահմանային խտությունները բազմապատիկ գերազանցող փոշու մակարդակը, տարբեր բնակավայրերում կամ բնակավայրերի առանձին շրջաններում ջրի վատ որակը, իրենց ընդհանուր, գումարային ազդեցությամբ, խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության, իմունային համակարգի, դիմադրողականության, երկրում հիվանդացության մակարդակի վրա, Հայաստանում ապրողներիս հին ու նոր վիրուսային վարակներից առավել խոցելի դարձնում:

Այսօր մտերիմներիցս մեկը փոխանցեց հայաստանյան ԶԼՄ- ներից մեկի եթերից լսածը՝ մանկական որոշ պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում այնպիսի հերթ է. այնպիսի գերծանրաբեռնվածություն է, որ առանձին մասնագիտացված ու պրոցեդուրային աշխատասենյակներում, հիվանդանոցներում նաև հիվանդասենյակներում էլ տեղ չկա, լինում են դեպքեր, երբ երխաներին բուժումը տրվում է, օրինակ, ներարկումը կատարվում է հենց միջանցքում, ծնողների գրկում:

Բայց Նիկոլ հայադավի, նրա իշխանության, նրա ոհմակի համար մի՞ թե այս ամենը կարևոր է…

Նրանց համար կարևորը ներառական կրթությունն է, մեր հասարակության արդեն մի զգալի մասի կողմից որպես հայհոյանք ընկալվող գենդերը և գենդերային հավասարությունը. Լանզարոտի կոնվենցիան, պետբյուջեի միջոցների հաշվին արտերկրում գրեթե զբոսաշրջիկների նման շրջագայելը (ամենավառ, ամենաբնորոշ օրինակը հենց Նիկոլն է, չասենք կնոջ, այլ զուգընկերուհու հետ միասին), թանկարժեք ու շքեղ ռեստորաններում չտեսի նման, ագահաբար ուտելը, ավելի ճիշտ, զխկտվելը և հյուրանոցներում իջևանելը, տարաբնույթ հաճույքներին տրվելը ու դրանք վայելելը… Եվ սրանցից իրենց համար ամենագլխավորը, ամենակարևորը՝ Հայաստանը մաս- մաս մեր արտաքին թշնամիներից Ալիևին, Ադրբեջանին նվիրելը կամ վաճառելը, վերջնարդյունքում՝ հանձնելը:

Ի՜նչ վիրուս, ի՜նչ համաճարակ, ի՜նչ սահմանային հսկողություն, ի՜նչ Հայաստանում ապրողներիս իմունային համակարգ ու դրա մասին հոգ տանել, ի՜նչ սննդամթերքի անվտանգություն ու դրա նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն… Հիմա կասեն՝ գրողը երեխայի պես միամիտ է, այս ի՞նչ հարցեր է բարձրացնում, հիմա կծիծաղեն մեր վրա:

Աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Ռուսաստանում նույնպես այժմ համաճարակաբանական իրավիճակը լարված է, բայց այնտեղ գոնե համապատասխան միջոցներ ձեռնարկվում են, նույնիսկ դասարաններ կամ ամբողջությամբ դպրոցներ են փակվում վարակի հետագա տարածումը կանխելու կամ գոնե սահմանափակելու համար, սահմանային ուժեղ, համակարգված հսկողություն է իրականացվում: Այս ամենին առաջիկայում կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 15076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ